Նրանք վայելում են արյան ու դիակների վրա կառուցվող բարեկեցությունը
Էրդողանն արդեն Պուտինի կունակն է, կարդաշը, դոստն ու քիրվան: Արդեն նա կարող է հարձակվել Սիրիայի, Սիրիայում ապրող քրդերի վրա, հատել Սիրիայի սահմանները, տրորել տանկերով, ասկյարներով, կրակել ու ռմբահարել: Առաջ չէր կարելի, իսկ հիմա, իհարկե, կարելի է, Պուտինի հետույքը համբուրելուց հետո:
Հիմա արդեն իրեն ամեն ինչ կարելի է, այլևս ռուսական լրատվամիջոցներն ու «ա լյա խորհրդային» ոճի լրագրողները վայնասուն չեն բարձրացնի, թոք-շոուներով չեն զզվեցնի Թուրքիայի նախագահի ընտանիքի նավթաբիզնեսի, ցիստեռներով բեռնավորված ավտոշարասյուների, քրդերի իրավունքների ու Սիրիայի անկախ ու ինքնուրույն պետություն լինելու մասին:
Միայն ռուսները չեն այդպես իհարկե, բոլորն էլ նույնն են` ամերիկաներով, եվրոպաներով, ուղղակի տարբեր ամաններում են զետեղված:
Զզվելի են ու անմարդկային: Ու վայելում են կարծես` միլիոնավոր զոհերի արյան, կյանքի, փախստականների տառապանքների գնով:
Վայելում են` արագ կերպարանափոխվելով, վայրահաչելով մարդու իրավունքների, մարդասիրության և այլ բարձր արժեքների մասին: Արյան ու դիակների վրա կառուցելով իրենց անձնական բարեկեցությունն ու իրենց երկրների թվացյալ հաջողությունները:
Իսկ դուք խոսում եք ժողովրդի մասին, իսկ օբամաներին, պուտիններին, մերկելներին, քլինթոններին, օլանդներին, էրդողաններին ու մյուսներին ընտրել են այդ երկրների ժողովուրդը: Հիմա էլ լուռ, հանգիստ, համբերատար, անվրդով, անտարբեր հետևում են այդ գիշատիչների խրախճանքին:
Այստեղ է, որ հիասթափվում ես ժողովուրդ հասկացողությունից ու ամեն ինչից, սարսափում երկրագնդում ահագնացող անարդարությունների ու դաժանությունների էսկալացիայից:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: