«G20»-ի ժամանակ Պուտինի և Ցզինպինի հանդիպումը անակնկալի կբերի լրատվամիջոցներին
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Ինդոնեզիայի, Կորեայի, Մեքսիկայի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Չադի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Ղազախստանի, Լաոսի և Սենեգալի նախագահները սեպտեմբերի 4-5-ը կմասնակցեն «G20»-ի գագաթաժողովին: Գագաթաժողովին Չինաստանը չի ընդունի Ուկրաինային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրավիրել է նաև Ավստրալիայի, Կանադայի, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի, Իսպանիայի Թայլանդի վարչապետներին: Հրավիրված են նաև ԵԽ ներկայացուցիչը, Գերմանիայի կանցլերն ու Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «G20»-ի հատուկ հյուրը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշվում է, որ գագաթաժողովի ժամանակ Պուտինն ու Ցզինպինը երկկողմ հանդիպում կունենան և նոր պայմանավորվածությունների կհանգեն, ինչը լրատվամիջոցների համար անակնկալ կլինի: