Անգլիացի Վիլյամ Հերշելի գյուտի մասին, որն այն ժամանակ բարբաջանք էր թվում
Անգլիացի Վիլյամ Հերշելը ապրում և աշխատում էր Հնդկաստանում` որպես գանձապահ և աշխատավարձ էր բաժանում հնդիկ զինվորներին: Եվրոպացու համար այդ բոլոր զինվորներն արտաքուստ շատ նման էին իրար, և նրան թվում էր, թե չեն տարբերվում միմյանցից:
Լրջորեն մտածելուց հետո նա գտավ ինքնօրինակ ելք: Հերշելը սկսեց հավաքել զինվորների մատնահետքերը և ուշիուշով սկսեց զննել դրանք:
Նա դրանով զբաղվեց 20 տարի անընդմեջ:
Ապշեցուցիչն այն էր, որ 20 տարի հետո էլ, որքան էլ մարդը փոխվեր, մատնահետքերը նույնն էին և միաժամանակ չափազանց տարբեր մյուս մարդկանց մատնահետքերից:
Վիլյամն իր հայտանգործության մասին անկեղծորեն պատմեց բանտերի գլխավոր տնօրենին, սակայն այդ ժամանակ այդ գյուտն ընդամենը բարբաջանք թվաց:
Անի Ասլանյան. ֆեյսբուք: