Նման խոստումներ միշտ լսել ենք, էլ չենք հավատում, վարչապետն է մեզ խաբել. հաշմանդամ օդաչու (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, հերթական անգամ, ՀՀ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:
Հաշմանդամ օդաչուները, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս ՀՀ Կառավարության շենքի դիմաց էին: Այսօր նրանք հանդիպել էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:
«Հանդիպել ենք այսօր հարգելի՛ Արփինեի հետ, և նա մեզ հույս է տալիս, որ ձեր հարցը դրված է, երբ որ թազա բյուջեն վերանայեն՝ նորություն կլինի: Բայց գիտե՞ք, այդպիսի խոստումներ էնքան են եղել, որ էլ չենք հավատում, անգամ վարչապետն է մեզ խաբել»,-ասաց նախկին օդաչուն Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում: