Հնդկական ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում
«Air India» ավիաընկերության օդանավը Ղազախստանում արտակարգ վայրէջք է կատարել: Արտակարգ վայրէջքի պատճառը բեռնախցիկում հավաքված ծուխն է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թռիչքի ժամանակ ծուխը նկատելուն պես աշխատակազմը որոշել է արտակարգ վայրէջք իրականացնել: Օդանավում գտնվել է 350 ուղևոր և աշխատակազմի 15 անդամ:
Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն իրականացնելիս է եղել Մումբայ- Նյուարկ չվերթը:
Նշվում է, որ արտակարգ վայրէջքից ժամեր անց օդանավը կրկին կուղևորվի Նյուարկ: