Կա ներդրող, ով պատրաստ է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրում կատարել, սակայն ՀՀ կառավարությունը չի արձագանքում. նաիրիտցիներ (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նաիրիտցիներն այսօր՝ ինչպես ամեն անգամ, ներկա էին և կրկին պահանջում էին «Նաիրիտ»-ի վերագործարկում, քանի որ ինչպես հայտնել էինք, ներդրողներ կան, բայց Կառավարությունը չի արձագանքում:
«Նաիրիտ» գործարանի նախկին քիմիկ, ինժեներ Անահիտ Մանուկյանն Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք կապ են հաստատել նորդրողների հետ և ներկայացրեց մանրամասները: «Կա ներդրող, ով պատրաստ է Հայաստանում ներդրում անելու: Եվրոպական հոլդինգի նախագահը, նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին և իրենք պատրաստ են հանդիպելու վարչապետի հետ, քննարկելու այդ հարցերը: Իրենց համար ամենակարևորը և հրատապը «Նաիրիտ» գործարանի վերաթողարկումն է: Հոլդինգի կազմում մտնում են տարբեր երկրների ընկերություններ և նրանք պատրաստ են սեպտեմբերի 12-14-ը իրենց ներկայացուցիչներին ուղարկել Հայաստան, որպեսզի քննարկեն «Նաիրիտ»-ի հարցը»,-ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին քիմիկ, ինժեներ Անահիտ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: