Խորհրդային տարիներին ադրբեջանցիները մեզանից խլեցին նաև հայկական տեղանունները
Խորհրդային տարիներին ադրբեջանցիները մեզանից խլեցին, թե' մեր բնակավայրերը, թե' մեր բնակավայրերի հայկական տեղանունները, այդ իսկ կերպ մեր մեջ ներարկելով հայկական տեղանունների ադրբեջանական տգեղ անունները:
Այն, որ խորհրդային Ադրբեջանում գրեթե բոլոր հայկական գյուղերը, որոնք պատմականորեն հայկական էին, կրում էին ադրբեջանական անուններ, ինչ որ տեղ հասկանալի է, քանի որ այդ ժամանակ ադրբեջանական իշխանությունը հայկականի յուրացման ճանապարհին էր, բայց ադրբեջանցիները չբավարարվեցին դրանով, նրանք ադրբեջանականացրին նաև խորհրդային Հայաստանի բնակավայրերի անվանումները, օրինակ՝ Վարդենիս քաղաքը կոչվում էր Բասարգեչար, որը միչ օրս արմատացած է շատերի մեջ, և մինչ օրս շատերը Վարդենիսն անվանում են Բասար (ադրբեջանական ձևով): Նույն պատկերն է նաև տարածաշրջանի մյուս բնակավայրերում, Դրախտիկը Թոխուլջա էր կոչվում, Ծափաթաղը՝ Բաբաջան, Արեգունին՝ Գյունե, Գեղամասարը՝ Շիշկայա, Արփունքը՝ Բահար, Ծովակը՝ Զաղա և այլն:
Հ.Գ. Տասնյակ տարիներ են հարկավոր, այս տգեղությունները մեր միջից վերացնելու համար:
Գևորգ Գյուլումյան. ֆեյսբուք: