Նախկին բուժքույրը կրկին ՀՀ կառավարության շենքի դիմաց բարոյական և նյութական վնասի փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 25-ին, հերթական անգամ, ՀՀ Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:
Ինչպես հայտնել էինք, նախկին բուժքույրը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյան Գրիգորից պահանջում է 2005 թվականի հուլիսի 11-ից մինչև այսօր, իրեն հասցրած բարոյական և նյութական վնասի փոխհատուցում:
Այսօր նա ասաց, որ իրեն կանչել էին, բայց իր խնդրին կրկին լուծում չեն տվել և ոչ մի դրական պատասխան չի եղել, դրա համար նորից է եկել և պահանջում է ընդունելություն ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից: Նա նշեց. «Երեկ՝ ժամը 15:00-ին, Աիդա Ասատրյանն ինձ կանչում է ընդունելության: Ես պահանջում էի Ցոլակյանից ընդունելություն, սակայն, ասաց, որ Ցոլակյանը խիստ զբաղված է, Գրիգորյանին է ուղարկել: Ես էլ ասացի, ոչինչ, մարդ է, կլսի իմ բողոքները: Բանից պարզվում է, որ իզուր ժամանակ է անցկացնում: Ինձ խորհուրդ է տալիս, ասում է դիմի դատարան, ես էլ ասում եմ, որ դատարան չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: