Իրաքում ահաբեկչական պայթյունի հետևանքով 20 ոստիկան է զոհվել
Իրաքում մահապարտ ահաբեկիչները կրկնակի պայթյուն են իրականացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության մոտ 20 աշխատակից:
Գործակալությունը տեղի ունեցածի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ չի հաղորդում: Ներկա պահին դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատախանատվությունը:
Նշենք, որ հուլիսի 8-ին Բաղդադում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 26 մարդ: