Կինը 2.2 հազար դոլարի դիմաց կտրել է իր ոտքը և ձեռքը` ապահովագրական ընկերությունից գումար կորզելու համար
Վիետնամում բնակվող կինը մեղադրվում է այն բանում, որ մտադրված խնդրել է ընկերոջը կտրել իր ձեռքը և ոտքը, որպեսզի ստանա գումար ապահովագրական ընկերությունից: Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ կինը կտրել է ձեռքը և ոտքը 2.2 հազար դոլարի դիմաց, որպեսզի ձևացնի, որ վիրավորվել է վթարի հետևանքով: Հայտնի է, որ հետախույզները հայտնաբերել են կնոջ պատմածի մեջ անհամատեղելի կետեր, որից հետո նա խոստովանել է, որ հատուկ դիմել է այդ քայլին, որպեսզի ստանա 152 հազար դոլար ապահովագրական ընկերությունից:
«Կորցրեցի 2.2 հազար դոլար, ձեռքս և մեկ ոտքս, իսկ հիմա կարող եմ հայտնվել բանտում: Ոչ մի շահ»,- մեկնաբանել է լուրը` համացանցի օգտատերերից մեկը: