Ռուսաստանը նպատակ ունի գրավել Ուկրաինան. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակ ունի գրավել ամբողջ Ուկրաինան: Այս մասին գրում է CNN-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինան ռուսական կայսրության մաս դարձնել:
«Նրանք միայն մի նպատակ ունեն: Աշխարհում թուլացնել անվտանգության իրավիճակը»,-ասել էլ Պորոշենկոն:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է շարունակեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: