Ֆրանսիայում ինքնաթիռը բախվել է ծառին. կան զոհեր
Ֆրանսիայում կործանվել է երկտեղանի ինքնաթիռ` անմիջապես թռիչքից հետո: Այս մասին հայտնել է The Independent-ը:
Հայտնի է, որ ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ծառին: Դեպքը տեղի է ունեցել Սեն-Ռեմի-դե-Մորյենում:
Ինքնաթիռում եղել է 2 մարդ, ովքեր մահացել են:
Ներկա պահին պարզվում են պատահածի պատճառները: