Խոշոր պայթյուն` Կիևում
Կիևում` «Բելոցերկովսկայա» շրջանի թաղապետարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է «112 Украина»-ն` հղում տալով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
«Օգոստոսի 25-ին` 04.05-ին, նամակ է եկել այն մասին, որ «Յարոսլավ Մուդրիյ» փողոցում` թաղապետարանի առաջին հարկում, տեղի է ունեցել պայթյուն` անհայտ պայթուցիկ սարքից»,- ասվում է նամակում:
Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: