Իրեն մասիսցի հռչակած ԲՀԿ-ական «Մարմարաշենցի Կարո»-ն ընտրապայքարը փորձում է տեղափոխել այլ հարթություն
Ուշադիր հետևում եմ Մասիս համայնքի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներին: ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանը որդեգրել է ճիշտ և ճկուն քաղաքական պայքարի գործելաձև` մրցակցի վերաբերյալ բացառապես արտահայտվելով դրական, իսկ ԲՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Կարապետ Օհանյանն արեց հակառակը՝ փորձելով ընտրապայքարը տեղափոխել այլ հարթություն:
Դավիթ Համբարձումյանն ապավինելով սեփական ուժերին, վստահորեն հայտարարել է. Ընտրվելու եմ, և քաղաքի յուրաքանչյուր խնդիր ստանալու է նպատակային լուծում և արդեն իսկ մտահոգ ենք այն խնդիրների լուծմամբ, որտեղ ԲՀԿ-ական Օհանյանը իրավախախտում է «տեսնում», սակայն «մեծահոգաբար» չի դիմելու որևէ իրավասու ատյան, այլ՝ միայն հայտարարում է, որ Դավիթ Համբարձումյանը մասիսցի չէ և որևէ գիշեր չի քնել Մասիսում:
Այն, որ Դավիթ Համբարձումյանի առաջադրումն իրականացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի տառին հավատարիմ, բացի Կ. Օհանյանից, որևէ մեկը չի դնում կասկածի տակ: Սակայն զարմանալիորեն, այս փաստը շահարկում է մի թեկնածու, ում Մասիսում ճանաչում են որպես «Մարմարաշենցի Կարո»:
Հարգելի՛ պարոն ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Կարապետ Օհանյան.
1.Ընտրողի համար կարևոր չէ, թե քաղաքապետի հավակնորդ թեկնածուն որտեղ է ծնվել, այլ թե ինչպիսի ընտանիքում է ծնվել և դաստիարակվել:
2. Ընտրողի համար ամենակարևորն այն է, թե ինչպիսի սկզբունքներով և ինչի՞ համար է անձը հավակնում դառնալ քաղաքապետ:
Ճիշտ եք ասել՝ մի ծաղկով գարուն չի գա.
- փորձել եք դառնալ քաղաքապետ նախորդ ընտրություններում ևս, այս անգամ, երևի նաև՝ հաջորդ անգամ, կփորձեք նորից, չէ՞ որ մի ծաղկով գարուն չի գալիս:
Ինձ համար՝ որպես ընտրողի, ավելի ընդունելի կլիներ ձեզնից լսել, թե ի՞նչ եք արել երկար տարիներ քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ, ի՞նչ ծրագրեր ունեիք Մասիս քաղաքը բարեկարգելու, շենացնելու համար, սակայն քաղաքապետ չլինելու հանգամանքը խանգարեց Ձեզ:
Եվ նման ելույթներ ունենալն արդեն խոսում է ձեր պարտվողական հոգեբանության մասին և հող նախապատրաստում՝ պարտությունն արդարացնելու:
Երիտասարդությունը ուժ է, կրթված երիտասարդությունը՝ հավաքական ուժ: Հաղթանակն ու ապագան երիտասարդությանն է:
Նորայր Հակոբյան. ֆեյսբուք: