Վաշինգտոնը և Կիևը կպահպանեն իրենց հարաբերությունները` անկախ կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզված է, որ Վաշինգտոնը և Կիևը կպահպանեն իրենց հուսալի գործընկերությունը` անկախ կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնել է CNN-ը:
«ԱՄՆ-ի երկու կուսակցություններն էլ աջակցել են Ուկրաինային այն հարցում, ինչ վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասել է նախագահը:
Նա նաև նշել է, որ կասկած չունի, որ երկու կուսակցություններն էլ կշարունակեն աջակցել Ուկրաինային նախագահական ընտրություններից հետո: