Սիրիայում ԱՄՆ-ն ավիահարվածներով աջակցել է Թուրքիայի գործողություններին
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «A-10» և «F-16» ինքնաթիռները ավիահարվածներ են իրականացնում Թուրքիայի՝ սիրիական Ջարաբլուս քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու գործողության շրջանակում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Պենտագոնի անանուն աղբյուրը հաղորդել է, որ ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցնում թուրք զինվորականներին և Սիրիայի քրդերին աջակցելու համար՝ Ջարաբլուսը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անհանգստություն էր արտահայտել Սիրիա-Թուրքիա սահմանին տիրող իրավիճակի համար, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է անցկացնում: