ԱՄՆ-ն և Թուրքիան քննադատել են քրդերի գործողությունները
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ Թուրքիան չի ընդունում Սիրիայի ներսում քրդական նոր միավորումները, և որ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս մասին Թուրքիայի վարչապետը հայտնել է ԱՄՆ փոխանախագահ Ջո Բայդենի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Յըլդըրըմը նաև ընդգծել է, որ համատեղ որոշում պետք է գտնվի, որպեսզի վերջ դրվի Սիրիայի ճգնաժամին:
Բայդենն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն պարզ հասկացրել է քրդերին, որ նրանք պետք է վերադառնան Եփրատ գետի արևելյան հատվածը սիրիական Մանբիջ քաղաքում իրենց վերահսկողությունը տարածելուց հետո՝ ԱՄՆ-ի կողմից աջակցությունը վերսկսելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Մանբիջ քաղաքի շրջանում քրդական զինված միավորումներին: