Իրավիճակը Թուրքիայում
Դիարբեքիր նահանգի Լիսի բնակավայրում տեղակայված թուրքական զորամասի վրա այսօր հարձակում են գործել «PKK»-ի զինյալները: Զորամասը ենթարկվել է հրթիռային հարձակման, որի հետևանքով զոհվել է առնվազն յոթ թուրք զինվոր, իսկ 16-ը վիրավորվել են:
Զորամասին օգնության են հասել ռազմական ուղղաթիռները:
Բինգյոլի Քարլիյովա բնակավայրում «PKK»-ի զինյալները հարձակվել են զինվորական անցակետի վրա, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել է չորս թուրք զինվոր:
Բինգյոլում երկու ճանապարհային պահակներ զոհվել են դիպուկահարի կրակոցից:
Անթալիա առողջարանային քաղաքում «PKK»-ի զինյալները պայթեցրել են զինվորներ տեղափոխող մեքենան, որի հետևանքով զոհվել են երկու և վիրավորվել երեք թուրք զինվոր:
Հաքքարի նահանգի Յուքսեքովա քաղաքում այս պահին ընթանում են մարտեր «PKK»-ի և թուրք ուժայինների միջև:
Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում «PKK»-ի զինյալները պայթեցրել են թուրքական զինուժի զրահապատ մեքենան, որի հետևանքով զոհվել են մեքենայում գտնվող բոլոր վեց զինվորները, իսկ տեղանքում խաղացող երկու աղջիկ երեխաները վիրավորվել են:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք