Հայերեն ամենահին թղթե ձեռագիրը
Հայերեն ամենահին թղթե ձեռագիրը գրվել է 981թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը` Դավիթ քահանան: Այն համարվում է հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից մեկը: Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5×15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան և հավատոյ Դավթի քահանայի»), նմանատպություն:
Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ` առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու):
Թղթե ձեռագիրն ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլոր գրով գրված առաջին ամբողջական մատյանը:
Անի Ասլանյան. ֆեյսբուք: