Սուրբ գիրքն ամեն օր. օգոստոսի 24
Հիսուս ասում է.
-Սերմանողը Աստծո խոսքն է, որ սերմանում է։ Ճանապարհի եզրին գտնվող հողը պատկերն է այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, բայց հազիվ լսած՝ ահա գալիս է Սատանան և նրանց սրտից դուրս հանում Աստծու խոսքը։ Ժայռոտ հողը նման է այն մարդկանց, որոնք երբ լսում են Աստծու խոսքը, ուրախությամբ իսկույն ընդունում են այն. սակայն սրանք արմատ չունեն իրենց մեջ, այսինքն՝ հավատում են մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության պատճառով կամ Աստծու խոսքի համար հալածանքի են ենթարկվում, իսկույն կորցնում են իրենց հավատը։
Փշերով ծածկված հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը, հարստության հրապույրը և այլ տեսակի ցանկությունները գրավում են նրանց ու խեղդում նրանց մեջ ընկած սերմերը, և անպտուղ են դառնում։ Իսկ լավ հողը նման է այն մարդկանց, որոնք լսում են Աստծու խոսքը, ընդունում են այն և պտուղ տալիս, մեկի տեղ՝ երեսուն, մեկի տեղ՝ վաթսուն և մեկի տեղ՝ հարյուր։
(Մարկոսի ավետարան 4:14-20)
Ռուբեն վարդապետ Զարգարյան. ֆեյսբուք: