Իտալիայում ՀՀ դեսպանատունը պարզում է, թե արդյոք երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կան. ԱԳՆ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:
Operativ.am-ը ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացավ, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ։