«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպանություն է գործել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել նախկինում հինգ անգամ դատապարտված Գագիկ Բունիաթյանը: Այս մասին Operativ.am-ի հետ զրույցում տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
«Օգոստոսի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն է գործել Գագիկ Բունիաթյանը: Գագիկ Բունիաթյանը կրում էր վեցերորդ պատիժը: Նա դատապարտված էր 10 տարվա ազատազրկման: Պատժի կրման ավարտը պետք է լրանար 2022 թվականին»,-հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից: