Հետաքրքիր տեղեկություններ են հասնում թուրք-սիրիական սահմանից
Հետաքրքիր տեղեկություններ են հասնում թուրք-սիրիական սահմանից: Թուրքական իշխանությունները սահմանին գտնվող Կարկամիս բնակավայրից դուրս էին բերել մոտ 3000-ոց բնակչությունը՝ պատրաստվելով այստեղից անցնել սահմանը և ներխուժել Սիրիայի կողմում գտնվող Ջարաբլուս բնակավայր (այն գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ):
Այսօր տարածվող տեղեկությունների համաձայն՝ թուրքական իշխանություններն արդեն սկսել են ռազմգործողությունները Ջարաբլուսի ուղղությամբ: Ցամաքում «ԻՊ»-ի զինյալների դեմ կռվում են Սիրիայի ազատ բանակի խմբավորումները, որոնց օգնում են թուրքական հատուկ նշանակության ուժերը: Թուրքիան նաև հրետանային և օդային աջակցություն է տրամադրում սիրիական ընդդիմադիր ուժերին:
Ջարաբլուսը կարևոր ռազմավարական նշանակություն է ներկայացնում, և Թուրքիան չի կարող անտարբեր մնալ հենց իր սահմանին մոտ գտնվող այդ բնակավայրի շուրջ ծավալվող գործողություններին: Անշուշտ պաշտոնական Անկարան Սիրիայի այս հատվածում ցանկանում է տեսնել առավել կանխատեսելի սուննիական ուժերի, քան անկանխատեսելի «ԻՊ»-ի, կամ, առավել ևս, Թուրքիայի համար վտանգավոր՝ քրդերի, որոնք բավական ակտիվացել են Սիրիայի այս հատվածում:
Սարգիս Գրիգորյան. ֆեյսբուք: