Իտալիայի երկրաշարժը կիսով չափ ավիրել է Ակումոլի քաղաքը (լուսանկարներ)
Իտալիայի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ակումոլի քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Բազմաթիվ մարդիկ մնացել են փլատակների տակ: Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքապետը:
«Քաղաքը կիսով չափ փլուզվել է: Բազմաթիվ տներ, եկեղեցիներ: Շատ վայրերում չկա հեռախոսային կապ: Հիմա այստեղ են ժամանում փրկարարները: Իրավիճակը ողբերգական է, թե որքան մարդ կա փլատակների տակ, մենք դեռ չգիտենք»,- ասել է նա:
Ավելի վաղ, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: