Ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն Անթալիայում
Gazeta.ru-ի տեղեկություններով` օգոստոսի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Անթալիա՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Թուրքիայի և Ռուսաստանի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը դիտելու: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Թուրքիա՝ անցյալ տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ Սիրիայի օդային տարածքում թուրքական ռազմական օդանավը խոցեց ռուսական «СУ-24»-ը, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները մոտ 7 ամիս ճգնաժամի մեջ էին:
Սա Պուտինի պատասխան այցն է Թուրքիա: Օգոստոսի սկզբին Թուրքիայի առաջնորդը Սանկտ Պետերբուրգում «նոր էջից» սկսեց ռուս-թուրքական հարաբերությունները:
2008 թ-ին նախաձեռնված հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվեց: Հետաքրքի՞ր է, ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները որքան կպահպանվեն:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք: