Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, հետախույզ Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է
Հետախույզ Գեղամ Մկրտչյանը 2013 թվականին պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել ՊԲ զորամասերից մեկում, նշանակվել նույն զորամասում նռնակաձիգի պաշտոնում, իսկ ծառայության մեջ առաջխաղացման կարգով տեղափոխվել մեկ այլ զորամաս՝ զբաղեցնելով հատուկ նշանակության վաշտի ավագ հետախույզ-գնդացրորդի պաշտոնը:
2016 թվականին մասնակցելով հետախույզ-սակրավորի դասընթացներին, նշանակվել էր նույն զորամասի հատուկ նշանակության վաշտի հետախույզ-սակրավորի պաշտոնին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շտապել էր մարտի դաշտ, 2016թ. ապրիլի 3-ին զոհվել Թալիշի պաշտպանության մղվող մարտի ժամանակ:
ԼՂՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ՀՀ նախագահի հրամանով՝ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: