Սկսվել են Սիրիայի Ջարաբլուս տարածաշրջանի ազատագրման գործողությունները՝ «ԻՊ»-ի զինյալներից
Թուրքական ռազմական ուժերը գործողություններ են սկսել Սիրիայի Ջարաբլուս տարածաշրջանն «ԻՊ»-ի զինյալներից ազատագրելու համար:
Գործողությունը սկսվել է օգոստոսի 24-ի վաղ առավոտյան, թուրքական ժամանակով ժամը 04:00-ին: Թուրքական հրետանային ստորաբաժանումները 224 կրակային կետից թիրախավորել են 63 թիրախ, «F-16»-ով չորս անգամ հարվածներ են հասցրել Ջարաբլուս քաղաքին:
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիայի սահմանային քաղաքների բնակիչներին դուրս բերել բնակավայրերից:
Կարեն Հովհաննիսյան. ֆեյսբուք: