Հարկային նոր օրենսգիրքը՝ միջգերատեսչական հակամարտության պատճառ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բիզնես շրջանակների դժգոհությունն առաջացրած Հարկային նոր օրենսգրքի լրամշակման գործընթացը միջգերատեսչական հակամարտության պատճառ է դարձել։
Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ն այնպիսի խնդրահարույց լրամշակումներ է ներկայացրել օրենսգրքում, որոնց կիրառման ձևն արդարադատության նախարարությունը չի գտնում, դրանք հակասում են մի շարք օրենքների։ Բանն այն է, որ աղմկահարույց օրենսգիրքը պետք է ներկայացվի կառավարության նիստի հաստատմանը, որպեսզի մտցվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, ժամկետը սուղ է, և առնվազն հաջորդ հինգշաբթի փաթեթը պետք է կառավարությունում լինի, որ հետո քննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովում, ապա ներառվի սեպտեմբերի 12-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգ»:
Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: