Սիմվոլիկ մեդալը սերբին չեմպիոն չսարքեց
Ժողովուրդ այնպես չէ, որ միևնույնն է ինձ համար, որ հարճորդի դատավորի պատճառով Միհրան Հարությունյանը զրկվեց իրեն հասանելի ոսկե մեդալից, բայց դա ինձ համար ողբերգական իրադարձություն չէ:
Ինձ համար մեծ նշանակություն ունի, որ երկու հայ տղա, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նախ փաղաքշեցին երկու թուրքական պետությունների ըմբիշների տիրու նանը, ապա եզրափակիչում տարան վստահ հաղթանակ: Արթուր Ալեքսանյանը հուրախություն բոլորիս ոսկե մեդալ նվաճեց, իսկ Միհրան Հարությունյանին սխալ դատեցին:
Ոսկե մեդալը չէ կարևորը, կարևորը հաղթանակ տանելն էր, իսկ մեդալը ընդամենը սիմվոլ է:
Սա ոչ թե սրտահովանք է, կամ կսկծու փառք Աստծո, այլ իրականություն; Երկուսն էլ հաղթանակ տարած իրական չեմպիոններ են: Միայն մենք չենք ասում, որ Միհրանն էլ է հաղթող չեմպիոն, ամբողջ աշխարհում դա գիտեն, վկա է պարտված ոսկե մեդալակիր մարզիկի հասցեին սուլոցները, Միհրանի հասցեին ծափերը: Միհրան ջան, դու հաղթել ես, դու չեմպիոն ես, սիմվոլիկ մեդալը սերբին չեմպիոն չսարքեց, իսկ քեզ` պարտվող;
Տիգրան Մկրտչյան, Ֆեյսբուք: