Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. քաղաքական նախընտրական դասընթացներ
Մեր այն քաղաքական գործիչները, ովքեր 4-րդ դասարանից բարձր կրթություն են ստացել, ֆիզիկայի կուրսից պետք է որ հիշեն նյութի ագրեգատային վիճակի մասին դասը:
Հիշեցնեմ, որ գոյություն ունի 3 ագրեգատայւն վիճակ` պինդ, երբ մարմինը արտաքին ազդեցության ներքո չի փոխում իր ծավալը և ձևը, հեղուկ, երբ մարմինը փոխում է իր ձևը, բայց չի փոխում իր ծավալը և գազային, երբ մարմինը անգամ չնչին ազդեցությունից փոխում է և ձևը, և ծավալը:
Գազային վիճակում տասնապատիկ ավելի մեծ են միջմոլեկուլային հեռավորությունները, և, ընդհակառակը, չափազանց թույլ են միջմասնիկային փոխազդեցությունները, այդ պատճառով նշված վիճակը էականորեն տարբերվում է հեղուկ և պինդ վիճակներից։ Ու թեև ջերմաստիճանի ազդեցությամբ նյութը կարող է անցնել մի վիճակից մյուսը, որն անվանում են ֆազային անցում (օրինակ՝ ջուրը հեղուկից կարող է վերածվել պինդի՝ սառույցի, և գազային վիճակի՝ գոլորշու), մեր քաղաքական դաշտը ունի բացառապես մեկ ագրեգատային վիճակ` գազային:
Մեր քաղաքական դաշտը չնչին ճնշման տակ փոխում է ոչ միայն ձևն ու ծավալը, այլև գույնը, բովանդակությունը և անունը: Մի խոսքով գազ, որն, ի դեպ, շատ վատ հոտ ունի:
Կարեն Քոչարյան, Ֆեյսբուք: