Գյուլենին հանձնելու թուրքական դիմումը ոչ մի կապ չունի պետական հեղաշրջման փորձի հետ. Պետքարտուղարություն
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հաստատել է, որ ԱՄՆ-ը ստացել է ընդդիմադիր հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին դիմումը: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք Գյուլենի արտահանձնման մասին դիմումը: Սակայն այդ դիմումը կապ չունի հեղաշրջման փորձի հետ»,-հաղորդել է նա:
Թոները նշել է, որ ամերիկյան ղեկավարությունը տվյալ հարցով որոշում կկայացնի այն փաստաթղթերի հիման վրա, որոնք ստացել է վերջին շաբաթների ընթացքում: