ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպա կուղարկի ևս 4200 զինվոր
ԱՄՆ-ը պատրաստ է Արևելյան Եվրոպա ուղարկել լրացուցիչ ջոկատներ` թվով 4200 զինվոր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ով երեքշաբթի պաշտոնական այցով գտնվում էր Ռիգայում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«ԱՄՆ-ը պատրաստ է Արևելյան Եվրոպա ուղարկել լրացուցիչ ջոկատներ, դա կազմում է 4200 զինվոր»,-նշել է Բայդենը բալթյան երկրների ժողովուրդներին ուղղված իր ուղերձում:
Ըստ նրա, ջոկատների շտաբները կտեղակայվեն Լեհաստանում: Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի ուժերի ուժեղացումը տարածաշրջանում սառը պատերազմից հետո գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:
Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման որոշումը կայացվել է Վարշավայում կայացած գագաթաժողովի ընթացքում: