Եվրոպայի լավագույն քաղաքներն ընտանեկան հանգստի համար (լուսանկարներ)
Բրիտանական «The Telegraph» թերթը նշել է ընտանեկան հանգստի համար Եվրոպայի լավագույն քաղաքները:
Ցանկում է հայտնվել, իհարկե, Լոնդոնը, որտեղ կան շատ զվարճանքի վայրեր երեխաների համար, այդ թվում` խաղահրապարակներ, այգիներ, թանգարաններ, սպորտային օբյեկտներ:
Երեխաների համար իդեալական վայր է նաև Ամստերդամը, որտեղ կարելի է զբոսնել հեծանիվով կամ նավակով: Բացի այդ քաղաքում կան Վան Գոգի թանգարանը և Աննա Ֆրանկի տուն-թանգարանը:
Ամստերդամին հաջորդում է Կոպենհագենը` ջրահարսի արձանով, այգիներով, «Տիվոլի» ժամանցային վայրով: Ցանկում են հայտնվել նաև Զալցբուրգը (Ավստրիա) և Ռեյկյավիկը (Իսլանդիա):
Եվրոպական լավագույն քաղաքներից մեկը` Հռոմը, ևս ընդգրկվել է ընտանեկան հանգստի համար լավագույն քաղաքների ցանկում: Հին պատմության, ֆանտաստիկ խոհանոցով և ցնցող գեղեցկությամբ քաղաքն անհնար է չայցելելը: Իսկ Մյունխենում կարելի է այցելել Խաղալիքների թանգարան և Գերմանական թանգարան, ինչպես նաև Նոյշվանշտայնի ամրոցը:
Ցանկում են նաև Բարսելոնան` իր փողոցային արտիստներով և Գաուդիի ճարտարապետությամբ, Ստոկհոլմը` իր այգիներով, Դուբրովնիկը` իր պատմությամբ և ակտիվ հանգստով: