Երևանի քաղաքապետարանի շենքը 1907 թվականին
Բացիկի վրա պատկերված է Երևանի քաղաքապետարանի առաջին շենքը և Շուկայի հրապարակից մի հատված: Լուսանկարիչ Գ. Թարվերդյան, Գ. Շաքարյանից լուսանկարչատուն, Տեր-Հովհաննիսյան եղբայների տպարան և խանութ, Բաքու, 1907 թ.:
Երևանի քաղաքային խորհրդի (դումա) և գործադիր մարմնի (ուպռավա) շենքը կառուցվել էր 1906-07 թթ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Այն գտնվում էր Մովսես Խորենացու (նախկին Բազարնայա) փողոցի 16 հասցեում: Շենքը քանդվել է 2000 թ., և ներկայումս այդ տեղում «Կոնգրես» հյուրանոցի շենքն է՝ Ստեփան Շահումյանի արձանի դիմացը:
Ռուբեն Շուխյան, Ֆեյսբուք: