Ադրբեջանցի միլիարդատերը օգնություն է խնդրում հայ լրագրողից (լուսանկար)
Ադրբեջանցի միլիարդատեր Գոդոմ Նիսանովը օգնության կարիք ունի ու այդ հարցով դիմել է lifenews.ru կայքի գլխավոր խմբագիր Արամ Գաբրելյանովին:
Նիսանովի խնդիրները առաջացել են անցած տարի «Ren TV»-ով ցուցադրված տեսանյութից հետո, որտեղ անվտագության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Food City» գործարանի պահեստում: Ստուգումների արդյունքում գրանցվել են մի շարք կոպիտ խախտումներ, որոնք կապված են ալկոհոլային խմիչքների հետ:
Մասնավորապես, դրանք իրականացվել են առանց լիցենզիայի և կասկածելի բաղադրություն են ունեցել:
Ադրբեջանցի գործարարի և հայ լրագրողի միջև նամակագրությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նամակագրության հեղինակները լրջորեն ցանկանում են պարզել, թե ով է այդ տեսանյութի պատվիրատուն, ով է աշխատել Նիսանովի դեմ:
Ադրբեջանցիների մոտ այս նամակագրությունը ավելի շատ հիստերիայի ալիք է բարձրացրել, քանի որ Արամ Գաբրելյանովը իրեն պատկանող կայքերով միշտ Արցախի մասին նյութեր է տարածում՝ ի օգուտ հայերի:
Աշոտ Ասատրյան, Ֆեյսբուք: