Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում. КП
Ինչպես հաղորդել էինք, Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
«Kомсомольская правда»-ն գրում է, որ Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում: Թերթը նաև նկատել է, որ Պերմյակովի հանձնումը Ռուսաստանին կարող է դժգոհությունների ալիք առաջացնել Հայաստանի բնակչության շրջանում: