Եգիպտոսը հրապարակել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանները
Թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի քանի պայմանների կատարում, այդ թվում՝ հարգել եգիպտացիների կամքի դրսևորումը և երկրի ներքին գործերին չխառնվել: Այս մասին հայտնել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աբու Զեյդը: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ինչ վերաբերում է թուքական կառավարության հետ հարաբերություններին, ապա մի քանի պահ կա, որոնք թույլ են տալիս նրանց վերադարձնել բնական ընթացքը: Առաջին հերթին, դա հարգանքն է Եգիպտոսի ժողովրդի կամքի նկատմամբ, որը, լիովին ակնհայտ է, դրևսորվեց հուլիսի 30-ի հեղափոխության ժամանակ: Երկրորդ, միջազգային հարաբերությունների մի քանի սկզբունքի պահպանում այն մասով, որը վերաբերում է այլ պետությունների ներքին գործերին չխառնվելուն»,- գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է Աբու Զեյդը:
Դիվանագետի խոսքով՝ հենց Կահիրեում դրական քայլեր նկատեն Թուրքիայի դիրքորոշումների հարցում՝ այս երկու պայմանների շուրջ, այն ժամանակ «Եգիպտոսը պատրաստ կլինի հարաբերությունների կարգավորմանը»:
Աբու Զեյդը չի համաձայնել Թուրքիայի՝ առանց քաղաքական տարաձայնությունների կարգավորման տնտեսական հարաբերությունների զարգացման մասին առաջարկին: «Միջպետական հարաբերությունները չի կարելի տարանջատել առանձին բաղկացուցիչների, դրանք որոշակի հիմքեր ունեն»,- նշել է նա: