Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2015թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
Վալերի Պերմյակովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Դատարանը նրան դատապարտեց ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում: