«Նաիրիտ»-ի վերագործարկման համար կա ներդրող, սակայն ՀՀ կառավարությունը չի արձագանքում. գործարանի լաբորատորիայի նախկին վարիչ (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նաիրիտցիներն այսօր՝ ինչպես ամեն անգամ, ներկա էին և կրկին պահանջում էին «Նաիրիտի» վերագործարկում:
«Նաիրիտ» գործարանի լաբորատորիայի նախկին վարիչի պնդմամբ՝ մինչ այդ խոսք էր գնում, որ եթե ներդրող լինի, ապա «Նաիրիտ»-ի հարցը ինչ-որ ձևով կլուծվի:
«Այսօր կա նամակ կոնկրետ ներդրողից, ով պատրաստ է «Նաիրիտ»-ում գումար ներդնել: Արդեն երկու շաբաթից ավել է նամակը գտնվում է կառավարությունում և ուզում ենք իմանալ, թե ինչ են նրանք մտածում այդ առիթով և ինչ պատասխան պետք է տան»,-ասաց «Նաիրիտ» գործարանի լաբորատորիայի նախկին վարիչ՝ Վահան Տոնոյանը: