Նաիրիտցիները կրկին պահանջում են գործարանի վերագործակում (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 18-ին, մինչ ընթանում էր ՀՀ կառավարության նիստը, կառավարության շենքի դիմաց կրկին քաղաքացիներ էին հավաքվել: Ինչպես նախորդ, այս հինգշաբթի ևս, նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ պահանջելով իրենց խնդիրներին արագ լուծում տալ:
Նաիրիտցիներն այսօր՝ ինչպես ամեն անգամ, ներկա էին և կրկին պահանջում էին «Նաիրիտի» վերագործարկում:
««Նաիրիտ» գործարանի աշխատելով կարող ենք հետագայում աշխատեցնել «Ավտոդողերի» և «Կաբելի» գործարանը, և դրանով մեր բյուջեն կարող է հարստանալ: Այն երկիրը, որը չունի ուժեղ տնտեսություն և ուժեղ բանակ, այդ երկիրը, պետությունը, ոչ մի պետության հետ չի կարող նստել բանակցությունների, հավասարը հավասարի: Եթե մենք անկախ պետություն ենք, ապա մենք պիտի ունենանք ուժեղ բանակ և ուժեղ տնտեսություն, իսկ մենք ո՛չ նա ունենք, ո՛չ նա: Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ ուժեղ բանակ էլ չունենք»,-ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը