Աբեն Պուտինին հրավիրել է Ճապոնիա
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել իր հայրենի Յամագուտիի պրեֆեկտուրայում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Ես ցանկանում եմ Պուտինին կհրավիրել մեզ մոտ»,-ասել է Աբեն:
Ավելի վաղ Ճապոնիայի և Ռուսաստանի առաջնորդները մայիսին հանդիպել էին Սոչիում, որից հետո Պուտինի օգնականը հայտարարել էր, որ ՌԴ նախագահը մինչև տարվա վերջ կայցելի Ճապոնիա:
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ասել է, որ Ճապոնիայում Պուտինի և Աբեի հանդիպումը տեղի կունենա «Արևելյան տնտեսական ֆորում»-ի շրջանակներում: