Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի ինքնատիպ մտքերից
Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի հետաքրքիր, ինքնատիպ մտքերից.
Ի՞նչ է սերը.
_ Մոխրի տակ ծածկված կրակի մը պես է, զոր որչափ ավելի զգուշությամբ պահես այնչափ ավելի կը դիմանա. անցնելու համար պետք է երբեմն հով առնե:
Կնոջմե խաբվիլը ինչի՞ կը նմանի.
_ Անգամ մը խաբվիլը դառնահամ պտուղ ուտելու կնմանի. երկրորդ անգամ խաբվիլը` թունավոր պտուղ ուտելու:
Սիրահարին թշվառության վրա խնդացող աղջկան ածականն ի՞նչ է.
_ Բառարաններու մեջ ատոր հարմար բառ չկա:
Աղջիկները ինչո՞ւ համար կը սիրեն.
_ Խաբելու համար:
Միշտ կնկան խորհրդով գործող մը ինչի՞ կը նմանի.
_ Սանձված էշու մը:
Արմենակ Ավետիսյան, Ֆեյսբուք: