Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա...

ՀՀ քաղաքացին իրեն չի համարում իշխանափոխության իրական շահառուն

Օրինաչափություն. եթե գյուղացիները դուրս եկան փողոց ու փակեցին ճանապարհները, ուրեմն իրենց բարձրացրած խնդիրն անպայման լուծում է գտնում: Փաստորեն, գյուղացիները «ռեժիմը տապալելու», «թալանչիներին հեռացնելու», «երկիրը փրկելու» համար փողոց դուրս չեն գալիս, ճանապարհ չեն փակում, բայց «բանկի տոկոսի» սառեցման կամ կարկտահարության վնասի փոխհատուցման համար կանանցով, երեխաներով, տարեցներով ամբողջ մարզկենտրոնի ճանապարհը պատրաստ են օրերով փակ պահել: Ընդ որում, ոստիկանությունը նույնիսկ ռիսկ չի անի հարցը ուժով լուծել: Ինչո՞ւ: Որովհետև այս դեպքում ոտքի է կանգնում խնդրի իրական շահառուն, ով պատրաստ է ամեն քայլի, միայն թե իր խնդիրը լուծում գտնի:

Անցած կես ամսվա ընթացքում փորձել եմ գտնել միայն մեկ հարցի պատասխանը. ինչո՞ւ հրապարակում քաղաքացիների կրիտիկական զանգված չի հավաքվում, հանրապետության տարբեր հատվածներում խռովության օջախներ չեն ծագում, ինչո՞ւ ես, իմ հարևանը դուրս չենք գալիս փողոց, կամ պարզ ասած` ինչո՞ւ «ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Պատասխանը...

ՀՀ քաղաքացին իրեն չի համարում իշխանափոխության իրական շահառուն: ՀՀ քաղաքացին ոչ մի համոզմունք, ոչ մի երաշխիք չունի, որ իր շատ կոնկրետ խնդիրը կլուծվի, եթե իշխանության վերնախավում A անձին փոխարինի B անձը: Քաղաքացին համոզված է, որ ով էլ գա իշխանության, միևնույնն է` իր խնդիրը չի լուծվի, որովհետև հավակնորդ B անձի կողմից իր խնդիրը երբևէ չի ձևակերպվել և չի բարձրաձայնվել: Ուրեմն էլ հանուն ինչի՞ քաղաքացին կամ քաղաքացիների խումբը պետք է ոստիկանության ու տեղական վարչական ապարատի հետ բախման գնա, վտանգի իր աշխատանքը, ունեցվածքը, երբեմն էլ` առողջությունն ու կյանքը: Որ A-ին փոխարինի B՞-ն, թե՞ որ «ազգը փրկվի չարիքի իշխանությունից»:

Անսովոր կթվա, բայց հենց իրենց իրավունքի և շահի պաշտպանության համար ինքնակազմակերպված և ոտքի ելած գյուղացիներն են Հայաստանում քաղաքացիական հասարակության դեռևս միակ իրական ներկայացուցիչները: Գերմաներենում կա հատուկ բառ` «Bürgerschaft», որն ինքնակազմակերպված քաղաքացիների ամբողջություն է նշանակում` «Քաղաքացիական հասարակություն»: Ցավոք, մենք դեռևս «Gemeinschaft-Gesellschaft»` «համայնք-հասարակություն» մակարդակից այն կողմ չենք անցել:
Քաղաքացիների ինքնակազմակերպման, իշխանությանը սեփական կամքը թելադրելու գրավականը առաջնորդների առկայությունը չէ:

Խնդիրը քաղաքացիների պահանջների ձևակերպման և պահանջները ձևակերպողի բացակայությունն է։ Մեզ իկոնացված, սրբացված լիդերներ բացարձակապես պետք չեն: Վերջին 20 տարում անխտիր բոլոր շարժումները տապալվել են միայն ու միայն իկոնացված լիդերների պատճառով, իշխանափոխության բոլոր փորձերը (բացի պալատական հեղաշրջումից) ձախողվել են «անսխալական» լիդերների անվճռականության կամ իշխանությանը կուլ գնալու հետևանքով: Նա, ում կհաջողվի հնարավորինս հստակ ձևակերպել որոշակի խմբերի կոնկրետ խնդիրները և գծագրել այդ խնդիրների լուծման ճանապարհացույցը, նա էլ կդառնա շահառու խմբերի առաջնորդն ու շահերի ներկայացուցիչը։ Սա դասական պարլամենտարիզմն է, այս ճանապարհով է հնարավոր կառուցել արդյունավետ խորհրդարան և կառավարություն:

Եվ ուրեմն, եթե հարթակում կանգնածները ցանկանում են ունենալ քաղաքացիների աջակցությունը, ցանկանում են, որ քաղաքացիները դուրս գան փողոց ու պայքարեն հանուն կամ ընդդեմ ինչ-որ բանի, ուրեմն պետք է ձևակերպեն և ներկայացնեն քաղաքացիների որոշակի խմբի հստակ շահերը, այլ ոչ թե սեփական նկրտումները քողարկեն ազգափրկիչ գաղափարներով: Այդ խմբերը կլինեն աշխատավորները, թոշակառուները, կլինեն փոքր-միջին ձեռնարկատերերը, կլինեն գյուղատնտեսները թե այլոք` բացարձակապես էական չէ: Կարևոր է, որ քաղաքական հայտ ներկայացնողը պաշտպանի իրական քաղաքացիների իրական շահերը, և հենց այդ իրական քաղաքացիներն էլ պատրաստ կլինեն պայքարի արդեն հանուն իրենց շահի սպասարկման, այլ ոչ թե ինչ-որ անորոշ, ինքնանպատակ իշխանափոխության:

Իշխող ՀՀԿ-ի առավելությունը քաղաքական մյուս ուժերի նկատմամբ հենց դրանում է: Այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր այդ կառույցի միջոցով պայքարում են իրենց սեփական շահերի համար` անկախ նրանից, թե այդ շահերը նպաստում կամ վնասում են պետությանը: Ի տարբերություն դասական կուսակցությունների` ՀՀԿ-ն չի ներկայացնում իրեն ձայն տված քաղաքացիների շահերը, այլ պաշտպանում է կուսակցությանը անդամագրվածների մի մասի շահերը: Մյուս կուսակցությունները ևս չեն ներկայացնում և ոչ մի իրական խմբի շահ, այդ պատճառով էլ մնում են բոբիկ` առանց քաղաքացիների աջակցության:

Անձնական մասով.
Չկա որևէ անհատ գործիչ, գործիչների որևէ ֆորմալ խումբ, որոնք կներկայացնեն, կպաշտպանեն առնվազն իմ համայնքի կամ օրինակ` Գառնի համայնքի շատ կոնկրետ խնդիրներն ու շահերը։ Ուրեմն ինչո՞ւ ես կամ իմ հարևանները պետք է հիմա դուրս գանք փողոց, մեջք մեջքի տանք ու փակենք ճանապարհները՝ պահանջելով իշխանափոխություն։

Իմ և իմ հարևանի խնդիրը գործող իշխանությունը չէ, իշխանությունը զբաղեցնող կամ բռնազավթած (ըստ ճաշակի) անձը չէ։ Իմ ու իմ հարևանի խնդիրը շատ ավելի կոնկրետ ու հստակ է․ ինձ համար խնդիր է, որ բանակի այսինչ վարչության այսինչ ղեկավարը ջերմային տեսախցիկներ գնելու համար նախատեսված գումարը չգողանա, որովհետև իմ ազգականը հիմա ծառայում է որպես հետախույզ։ Իսկ ջերմային տեսախցիկը խիստ կարևոր է, թե ազգականիս կյանքի անվտանգության և թե ծառայության արդյունավետության համար։ Իմ հարևանի համար խնդիր է, որ տանկերի համար նախատեսված վառելիքն այսինչ ստորաբաժանման կոնկրետ հրամանատարը չգողանա, որովհետև այդ վառելիքի առկայությունից է կախված նրա որդու կյանքը, ով այդ ստորաբաժանումում ծառայում է որպես տանկիստ։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ, առավել մանր խնդիրներ` հարկային ծանրաբեռնվածություն, կոմունիկացիոն խնդիրներ և այլն և այլն, որոնք ևս ձևակերպված և բարձրաձայնված չեն որևէ մեկի կողմից:

Քաղաքական ակտորներից ոչ ոք երբևէ ցույց չի տվել որևէ ծրագիր, մեխանիզմ որով հնարավոր կլինի լուծել նշված խնդիրները, չի երաշխավորել, որ իշխանափոխությունից հետո, երբ մեկ այլ անձ կնստի ղեկավարի աթոռին, իմ և իմ հարևանի շատ կոնկրետ խնդիրները կլուծվեն։ Ասածս ամենևին այն չէ, թե իբր «գործող իշխանությունները վատն են, բայց նրանցից լավը դեռ չկա»: Ես պարզապես հավատացած չեմ, որ B-ի օրոք իմ խնդիրները կլուծվեն: Այդ պատճառով ես փողոցում չեմ:

Գոռ Ծառուկյան. ֆեյսբուք: 

դիտվել է 658 անգամ
Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan