«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է
Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է 2 ամսով: Հետագա քայլերի մասին չեմ ցանկանում բարձրաձայնել»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։