Հրդեհ՝ Ծովասար գյուղում
Հուլիսի 31-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է տան տանիքը (մոտ 200 քմ), տանիքում կուտակած անասնակեր, վառելափայտ և գոմաղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.04-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: