Սինգապուրի նախկին նախագահը կաթված է ստացել
Սինգապուրի նախկին նախագահ Սելապան Ռամանատանը ուղեղի կաթված է ստացել և ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում: Այս մասին գրում է Gazeta. ru-ն:
«Սինգապուրի նախկին նախագահը կաթված է ստացել: Նա ծայրահեղ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում»,-ասվում է Սինգապուրի վարչապետի հաղորդագրությունում:
92-ամյա Ռամանատանը Սինգապուրի 6րդ նախագան է: Նա ղեկավարել է 1999-2011 թթ.
Նշվում է, որ այս տարվա ապրիլին նա 1 անգամ արդեն կաթված էր ստացել: