Բնակարանի ջրագիծը վնասվել է
Հուլիսի 31-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 25ա շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է բնակարանից) ջրալցվում է 9-րդ հարկի բնակարաններից մեկը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վնասվել է 9-րդ հարկի բնակարանի ջրագիծը. աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: