«Սասնա ծռեր»-ը քննադատվում են, այն բանի համար, որ իրենց նպատակին հասնելու համապարփակ ծրագիր չունեն
«Սասնա ծռեր»-ը քննադատվում են, այն բանի համար, որ իրենց նպատակին հասնելու համապարփակ ծրագիր չունեն: Ծրագիր, որը կկազմակերպեր ժողովրդական այնպիսի ընդվզում, որ Սերժ Սարգսյանին կհարկադրվեր հրաժարական:
Այո, այդ ծրագիրը չկա:
Եվ սա ո՛չ այն պատճառով. որ Սասնա ծռերն ու նրանց աջակիցները թերացել են:
Այդ ծրագիրը չկա, քանի որ չեր կարող լինել: Իսկ չէր կարող լինել մի շարք պատճառներով՝
- ժողովուրդն իր պատմության բերումով անկազմակերպ է, իր գերակշիռ մասով հեղափոխական ու ընդվզող չէ, հարմարվող է, համակերպվող, և իշխանություն հրաժարեցնելու համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածն ապահովելը գրեթե անհնարին գործ է,
- իշխանությունները շատ լավ իմանալով ,թե մարդիկ ինչ են մտածում իրենց մասին, ահռելի միջոցներ են ծախսել և ստեղծել ինքնապաշտպանական հզոր համակարգ, այդտեղ ներառելով նաև օլիգարխիական թիկնազորերը, քրեական աշխարհը, նոմենկլատուրան, քաղաքական դաշտի մի մասը, բանակը, դրսի որոշ ուժերի աջակցությունը:
Ստեղծված կացության մեջ գրեթե անհնար է իշխանական համակարգի ուժային ռեսուրսը ջախջախելու հզորություն ունեցող ժողովրդական ընդվզում կազմակերպել թե՛ վերը նշված պատճառներով, թե՛ այն հանգամանքով պայմանավորված, որ իշխանությունները մահվան սարսափն աչքերի դեմ ունենալով՝ ջանում են ջլատել ու կասեցնել ժողովրդին կազմակերպելու ամեն ջանք ու փորձ:
Եվ քանի որ անհնարինին մոտ բան է իշխանություններին հրաժարեցնելը,ապա հարկավոր է խորհել իրավիճակը արժանապատիվ փոխզիջմամբ պարպելու, Սասնա ծռերի տղաների կյանքը փրկելու, նրանց գործողությամբ ակտիվացած մնարդկանց խոր հիասթափության չտանելու ուղիները գտնելու մասին:
ՀԳ. Սույն գրության դեմ ընդվզելու, պիտակներ շարելու փոխարեն ներկայացրեք իշխանություններին հրաժարեցնելու, իշխանական ուժային ռեսուրսը ջախջախելու ունակ ռեալ ծրագիր՝առանց հեքիաթային մասերի:
Արծրուն Պեպանյան. ֆեյսբուք: