Հռոմի պապի կոչը՝ երիտասարդությանը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստան կատարած այցի ժամանակ դիմել է երիտասարդներին՝ կոչ անելով դադարեցնել տանը նստել, համակարգչային էկրանների, վիդեո խաղերի «գերին» լինել: Նա երիտասարդներին խորհուրդ է տվել իրենց փորձել քաղաքականության և հասարակության մեջ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
«Թանկագին երիտասարդներ, մենք այս աշխարհ ենք եկել, ոչ նրա համար, որ բանաջարեղենի նման կամ հարմարավետ բազմոցներին պառկած ապրենք: Ոչ, նպատակն այլ է. մենք պետք է հետք թողնենք»,-միլիոնավոր ամբոխին դիմել է պապը:
Պապը քննադատել է համակարգիչներից կախվածություն ունեցող մարդկանց և խորհուրդ տվել զբաղվել հասարակական ակտիվությամբ: