Հալեպում ևս 4 հումանիտար միջանցք կբացվի խաղաղ բնակիչներին օգնելու նպատակով
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Չվարկովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Հալեպում խաղաղ բնակիչների համար ևս 4 միջանցք կբացվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
«Ներկա պահին տարվում են համապատասխան աշխատանքներ՝ ևս 4 միջանք բացելու նպատակով, որը կօգնի խաղաղ բնակիչներին փրկության ելք գտնել»,-հայտարարել է նա և հավելել, որ այդ միջանցները կծառայեն ոչ միայն խաղաղ բնակչության, այլ նաև գրոհայինների համար, ովքեր ցանկություն կհայտնեն վայր դնել զենքերը:
Նրա խոսքով՝ Սիրիայի իշխանությունները հումանիտար օգնության 6 կենտրոն են պատրաստել, որտեղ հնարավարություն կլինի տեղակայել խաղաղ բնակչությանն ու ապահովել նրանց անհրաժեշտ օգնությամբ: Այդ հումանիտար կենտրոններում հնարավոր է տեղեկայել ավելի քան 3000 մարդ:
Ավելի վաղ, հողորդվել էր, որ սիրիական Հալեպում գրոհայինները, որոնք ներկայացնում են տարբեր ահաբեկչական խմբավորումներ, վայր են դրել զենքերն ու հանձնվել իշխանություններին: